Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը

Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 
կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարենի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուսաձայնային շոուի միջոցով ներկայացվեցին հայկական լեռնաշխարհի, կերպարվեստի ու Հայաստանի բազմադարյան պատմության բացառիկ նմուշները ու կոթողները, ինչպես նաև մայրաքաղաք Երևանը:

Կիսաեզրափակիչ խաղերում միմյանց դեմ կմրցեն «Բենֆիկա»-ն, «Պալմա Ֆուտզալ»-ը, «Բարսա»-ն, «Սպորտինգ»-ը:

Մայիսի 3-ին ժամը` 18:00-ին կկայանա «Բենֆիկա»-«Պալմա Ֆուտզալ», իսկ 21:00-ին «Բարսա»- «Սպորտինգ» խաղերը:

Երրորդ տեղի հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը`17:00-ին, իսկ եզրափակիչը՝ նույն օրը, ժամը՝ 20:00:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]